Լրահոս

30.07.2019 19:58


«Անկանխիկը Թույն ա» արշավի շրջանակում Ամերիաբանկն ուսանողներին տրամադրում է անվճար քարտ և Արամ MP3-ի համերգի տոմս

«Անկանխիկը Թույն ա» արշավի շրջանակում Ամերիաբանկն ուսանողներին  տրամադրում է անվճար քարտ և Արամ MP3-ի համերգի տոմս

Ամերիաբանկը ներկայացնում է անկանխիկ վճարումների արշավ ուսանողների համար: Արշավի շրջանակում ուսանողները կարող են մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ուսանողական քարտով և անձը հաստատող փաստաթղթով, և դիմել անվճար VISA Classic քարտ ստանալու համար: Այն բոլոր ուսանողներն, ովքեր այս արշավի ներքո տրամադրված քարտերով ս.թ. հուլիսի 29-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում կկատարեն 5 անկանխիկ գործարք, կստանան Արամ MP3-ի համերգի մեկ տոմս: Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-ին հատուկ այս արշավին մասնակցող ուսանողների համար:

Արշավը գործում է ՀՀ քաղաքացի (արշավին կարող են մասնակցել նաև արտերկրում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողները) բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանից, թե նրանք, որ համալսարանում, ֆակուլտետում և կուրսում են սովորում: Քարտը տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի քարտի օգտագործման ամբողջ ժամկետի համար (4 տարի):

Գործարքների համար նվազագույն շեմ սահմանված չէ, հաշվարկվելու են բոլոր անկանխիկ գործարքները: Արշավի շրջանակներում անկանխիկ գործարք չեն համարվում առցանց փոխանցումները և կոմունալ վճարումները:

Մանրամասներն այստեղ՝ այստեղ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը