«Սատանի կամրջից» ձորն ընկած 16-ամյա քաղաքացու վիճակը բարելավվում է
Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամրջից» հուլիսի 27-ին ձորն ընկած (մոտ 20 մ) 16-ամյա քաղաքացու մոտ դրական տեղաշարժ կա, վիճակը բարելավվում է: Այս մասին այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնականԳևորգ Դերձյանը:
«Նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել սանավիացիայի ուղղաթիռով: Այսօր արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք, կյանքին վտանգ չի սպառնում»,-գրել է նա:
Փրկարարները նրան դուրս էին բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տղան նախ հոսպիտալացվել էր Գորիսի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Նրա մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Նախնական վիճակը ծանր էր, բայց կայուն: