Աշխարհ

30.07.2019 20:15


Ըստ Չավուշօղլուի՝ S-400-ների առքը չի խոչընդոտի Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին

Ըստ Չավուշօղլուի՝ S-400-ների առքը չի խոչընդոտի Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի առքը որևէ կերպ չի անդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ խնդիրներ չունի։ Այդ են վկայում S-400-ների վերաբերյալ ՆԱՏՕ- գլխավոր քարտուղարի և փոխքարտուղարի հայտարարությունները։ S-400-ների հարցը խնդրահարույց չէ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։ Թուրքիան շատ հարթակներում աջակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի գործունեությանը։ Այդ հարցը երբևիցե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների օրակարգում չի եղել»,–ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական գործարքի պատճառով թուրք–ամերիկյան հարաբերությունները սրված են։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է առաջին պատժամիջոցը կիրառել Թուրքիայի դեմ` Անկարային դուրս թողնելով ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը