Լրահոս

30.07.2019 16:10


Оգտատերը պաշտոնյայից 2500 դոլար է պահանջել նրա սեռական օրգանները պատկերող տեսագրությունը չհրապարակելու դիմաց

Оգտատերը պաշտոնյայից 2500 դոլար է պահանջել նրա սեռական օրգանները պատկերող տեսագրությունը չհրապարակելու դիմաց

SHAMSHYAN.com-ի տեղեկությունններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 51-ամյա Բ․Ս․-ի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 6-րդ վարչության աշխատակիցներին հայտնել է, որ օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել և նույն ցանցի միջոցով շփվել է «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ հետ։

Ու «Մարիա ․․․» օգտատիրոջ առաջարկով՝ ինքը տեսազանգի ընթացքում ցուցադրել է իր սեռական օրգանները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դրանից հետո «Մարիա ․․․» անվամբ օգտատերը տեսազանգի տեսագրությունը համացանցում չհրապարակելու դիմաց իրենից պահանջել է 2500 դոլար։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Բ․Ս․-ն բարձրաստիճան պաշտոնյա է, հանրապետությունում գործող հայտնի ընկերություներից մեկում փոխտնօրեն է։

Այս խորագրի վերջին նյութերը