Աշխարհ

30.07.2019 19:10


Աշխարհի ամենահարուստ հայուհուն պատկանող բրենդը Bank of America-ից 1,1 մլրդ դոլար է պահանջում

Աշխարհի ամենահարուստ հայուհուն պատկանող բրենդը Bank of America-ից 1,1 մլրդ դոլար է պահանջում

Ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող Alex and Ani բրենդը, որի սեփականատերը հայազգի գործարար Քերոլին Ռաֆայելյանն է, դատական հայց է ներկայացրել ամերիկյան Bank of America ֆինանսական կոնգլոմերատի դեմ, գրում է Forbes-ը:

Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանին ներկայացված հայցում ընկերության ներկայացուցիչները 1,1 մլրդ դոլարի փոխհատուցում են պահանջում՝ պնդելով, որ իր պարտատերը հանդիսացող կոնգլոմերատը սեռային խտրականություն է դրսևորում կին ղեկավարներ ունեցող ընկերության նկատմամբ, ինչը սպառնում է Alex and Ani-ի գոյությանը:

Հայցի համաձայն՝ 2018թ.-ի դեկտեմբերին Bank of America-ն անհիմն կերպով հայտարարել է, թե ոսկերչական զարդեր արտադրող ընկերությունը չի վճարել 170 մլն դոլար պարտքը, այնուհետև արգելափակել է 50 մլն դոլարի վարկային գիծը:

Alex and Ani-ն մեղադրում է պարտատիրոջը այն բանի համար, որ վերջինս ցանկանում է ընկերությանը սնանկացման հասցնել, դրանից տասնյակ միլիոնավոր դոլարներ է գանձում հավելյալ վճարումների տեսքով, ինչպես նաև չի ցանկանում կանանց ղեկավար պաշտոններում տեսնել, ինչպես ընկերության դեպքում է:

Հիշեցնենք, որ Քերոլին Ռաֆայելյանը Forbes-ի վարկածով 2019թ.-ի ամենահարուստ մարդկանց ցանկում է հայտնվել: Նրա կարողություն 1 մլրդ դոլար է գնահատվում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը