Քաղաքական

30.07.2019 13:40

«2018 թվականի ապրիլը Լևոն Տեր-Պետրոսյանի խաղն էր». Սերգեյ Շաքարյանց (տեսանյութ)

«2018 թվականի ապրիլը Լևոն Տեր-Պետրոսյանի խաղն էր». Սերգեյ Շաքարյանց (տեսանյութ)

«Ինձ համար գաղտնիք չի եղել 2018 թվականի ապրիլից, որ դա Լևոն Տեր-Պետրոսյանի խաղն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Ըստ Շաքարյանցի՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական անձ է դարձել 2008թ.-ից, իսկ մինչ այդ քաղաքական պատվերով հոդվածագիր է եղել:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի մասին՝ քաղաքագետը նշեց ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահը՝ որպես նախկին նախագահ, և ինչպես բոլոր նախագահները, ենթակա չէ քրեական պատասխանատվության.

«Ինչը որ գործում է Լևոն Տեր-Պետրոսյանի առումով, նույնը գործում է բոլոր մյուս նախագահների առումով, կամ եթե չի գործում, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանից սկսենք. նորից սկսենք հետաքննել Համբարձում Ղանդիլյանի սպանությունը, Համբարձում Գալստյանի սպանությունը… շատ դեպքեր կարող եմ թվարկել, որտեղ Լևոնի իշխանության մատը խառն է, բայց Լևոնին հանգիստ են թողնում. էդ դեպքում, բոլոր երեք նախագահները պետք է հանգիստ քնեն իրենց տներում, ոչ թե ընտրովի …դրանք դատարկ անապացույց մեղադրանքներ են»:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։