Աշխարհ

30.07.2019 11:53


Բրազիլիայի բանտերից մեկում խռովության հետևանքով 17 մարդ գլխատվել է, 41-ը մահացել շնչահեղձ լինելուց

Բրազիլիայի բանտերից մեկում խռովության հետևանքով 17 մարդ գլխատվել է, 41-ը մահացել շնչահեղձ լինելուց

Բրազիլիայում բանտային խռովության հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 57-ի, 17 մարդ գլխատվել Է, եւ 41-ը մահացել շնչահեղձ լինելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Պարայի նահանգի պատժական համակարգի գլխավոր վարչությունում:

Ավելի վաղ հաղորդվել Էր 52 զոհվածերի մասին: Անկարգություններն սկսվել են հուլիսի 29-ին առավոտյան ժամը յոթին եւ շարունակվել մինչեւ կեսօր (Երեւանի ժամանակով 19:00): Ավելի ուշ այն հարկաբաժիններում, որտեղ տեղի են ունցել ընդհարումները, հրդեհ Է սկսվել, եւ բանտարկյալներից շատերը մահացել են շնչահեղձությունից:
Իշխանությունները մի քանի ժամ չեն կարողացել մտնել շենք, որտեղ տեղի Է ունեցել խռովությունը, եւ պազել զոհերի ստույգ թիվը: Վարչության տեղեկատվությամբ՝ ընդհարումները տեղի են ունեցել երկու մրցակցող խմբավորումների միջեւ, որոնք զբաղվում են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը