Աշխարհ

30.07.2019 11:48


Ճապոնիայում տապից 11 մարդ է մահացել. հոսպիտալացվել է 5 664–ը

Ճապոնիայում տապից 11 մարդ է մահացել.  հոսպիտալացվել է 5 664–ը

Ճապոնիայի գրեթե ամբողջ տարածքում հաստատված տապի պատճաով միայն մեկ շաբաթում՝ հուլիսի 22-ից մինչեւ 28-ը, մահացել Է 11 մարդ, հիվանդանոցներ Է ուղարկվել 5 664 մարդ. այս վիճակագրությունը հուլիսի 30-ին հրապարակել Է երկրի Գլխավոր հրշեջ վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոսպիտալացվածների թիվը նախորդ շաբաթվա ցուցանիշները գերազանցել Է եռակի: Գլխավոր պատճառը դարձել Է շոգի կտրուկ սկսվելը ճապոնական չափանիշներով շատ զով հունիսի եւ հուլիսի առաջին կեսից հետո:
Ամռան առաջին կեսի ջերմաստիճանը Ճապոնիայում դարձել Է ամենացածրը վերջին 30 տարվա ընթացքում: Շոգի կտրուկ սկսվելու հետեւանքով, երբ ջերմաչափի սյունը բարձրացել Է մինչեւ 32 – 35 աստիճան, մեծ թվով մարդիկ են տուժել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը