Լրահոս

30.07.2019 11:26


Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 44 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 30 հա տարածք

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 44 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 30 հա տարածք

Հուլիսի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 41 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 400 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ խոտածածկ տարածք,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 3000 քմ խաղողի այգի, 1000 քմ խոտածածկույթ, մոտ 60 ծառ և ջերմահարվել՝ 10, Արագածոտն գյուղում՝ 2 հա, Կոշ գյուղում՝ մոտ 8000 քմ և 2000 քմ, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ 3000 քմ,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ, Մասիս քաղաքում՝ 1500 քմ և 500 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 5 հա և 800 քմ, Արգինա գյուղում՝ 18 հա,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 500 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1500 քմ, Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Արգել գյուղում՝ 1.5 հա, Առինջ գյուղում՝ 300 քմ, Բջնի գյուղում՝ 300 քմ, Բալահովիտ գյուղում՝ 2000 քմ, Արամուս գյուղում՝ 1000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը