Քաղաքական

30.07.2019 10:22

Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ կլինեն․ «Փաստ»

Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ կլինեն․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի եպիսկոպոսները եւ թեմակալ առաջնորդները անցած շաբաթ հայտարարությամբ են հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կամ, այլ կերպ ասած, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։

Եկեղեցականները մասնավորաբար հորդորում են հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին՝ զերծ մնալ փաստաթղթի վավերացումից։ Այս հայտարարությունից հետո որոշակի շրջանակներ ագրեսիվ պահվածք դրսեւորեցին ՀԱԵ դեմ։ Ի դեպ, դրանք հիմնականում այն շրջանակներն են, որոնք իրենց հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի աջակից են համարում, ոմանք նույնիսկ խիստ անձնական նկատառումներով «Հռոմի պապից ավելի կաթոլիկ են», բայց իրենց ծայրահեղականությամբ, անհավասարակշռվածությամբ, ընդհանրապես ամենօրյա պահվածքով ամենամեծ վնասն են տալիս Փաշինյանին։

Հայ Առաքելական եկեղեցու դեմ նման դրսեւորումները նորություն չեն։ Դեռ մոտ 20 օր առաջ «Փաստ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ վերոնշյալ շրջանակները հուժկու հարձակումներ են նախապատրաստում Եկեղեցու եւ Կաթողիկոսի դեմ, ուղղակի սպասում են հարմար առիթի։

Առիթը եկավ, այն էլ՝ այդ նույն շրջանակների համար չափազանց ցավոտ՝ Ստամբուլյան կոնվենցիայի տեսքով։ Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ այս կսմիթները «միայն ձնծաղիկներն են», առաջիկայում մեծածավալ, կազմակերպված նոր հարձակումներ են սպասվում ՀԱԵ ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։