Լրահոս

30.07.2019 09:40


ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել. նրան տեղափոխել են կայազորային հոսպիտալ

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել. նրան տեղափոխել են կայազորային հոսպիտալ

Հուլիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 18 AF 018 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ Սոթք գյուղի կենտրոնական խճուղու վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արման Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արման Ա-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը