Խայտառակություն է ոչ միայն նախաձեռնողների, այլ նաև ՀՀ պետականության համար. դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու մասին
Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև օրենքի ուժով կասեցվել են դատավորի լիազորությունները:
ArmDaily.am-ը թեմայի շուրջ զրուցել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ:
-Հրապարակային կերպով գրել եք, որ դատավորները պետք է կանգնեն Դավիթ Գրիգորյանի կողքին՝ շեշտելով արժանապատվություն ունենալը։ Ի՞նչ նկատի ունեք և այդ կանգնելն ինչպես եք պատկերացնում։
-Դատավորները պետք է բարձրաձայն հայտարարեն իրենց անհամաձայնությունը դատական իշխանության անկախությանը միջամտելու և դատավորներին նման աննախադեպ ճնշման ենթարկելու փորձերին, ինչպես նաև հաստատեն իրենց աջակցությունը դատավոր Դ.Գրիգորյանին և ցանկացած դատավորի, ով կենթարկվի իր մասնագիտական գործունեության հետ կապված հետապնդման։ Ես դեռևս հույս ունեմ, որ դատավորների միությունը կհայտնի իր դիքորոշումը։
- ՞նչը հանգեցրեց Դավիթ Գրիգորյանի մասնագիտական գործունեության ժամանակավոր կասեցմանը։ Ի՞նչ է սա նշանակում հենց տվյալ դատավորի համար և ի՞նչ ռիսկեր կան առհասարակ դատավորների համայնքի համար։
-Ես ծանոթ չեմ ԲԴԽ֊ի որոշման հիմքերին և բովանդակությանը, բայց չմոռանանք, որ ԲԴԽ նորացված կազմի կեսը ներկայում գործող դատավորներ են և առանց իրենց ձայների հնարավոր չէր լինի նման որոշման կայացումը։ Խորհրդի այս քայլը հաստատել է, որ ցանկացած դատավորի կողմից գործադիր իշխանության ոչ հաճո դատական ակտը թիրախավորում է տվյալ դատավորին և Խորհուրդը, որ պետք է երաշխավորեր դատավորին նման երևույթների դեպքում, ներկայումս օժանդակում է դրանց։ Սա խայտառակություն է ոչ միայն նախաձեռնողների, այլ նաև ՀՀ պետականության համար։