Քաղաքական

29.07.2019 20:09

«Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ դատարանի վրա իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ էին գործադրվում». Ալեքսանդր Ազարյան

«Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ դատարանի վրա իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ էին գործադրվում». Ալեքսանդր Ազարյան

Հուլիսի 27-ին օրենքի ուժով կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։

168.am-ը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանից հետաքրքրվեց, թե դատավոր Գրիգորյանի լիազորությունների կասեցումն իր հետ տեղի ունեցած գործընթացների շարունակությո՞ւնն է, թե՞ ոչ։

«Ինքս որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ, թե պայմանական ինչ մեղադրանք է առաջադրվել դատավորին, և լիազորությունների կասեցումն ինչ գործի շրջանակներում է եղել։ Այդ պատճառով էլ որևէ գնահատական չեմ կարող տալ։ Բացի այդ, ի պաշտոնե իրավունք չունեմ ԲԴԽ-ի որոշումներին գնահատականներ տալ։ Այդ մասով ոչինչ չեմ կարող ասել՝ նյութերին տեղյակ չլինելով և էթիկայի կանոններից ելնելով»,-ասաց Ալեքսանդր Ազարյանը։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի դատավորի նկատմամբ տեղի ունեցած երևույթն առհասարակ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ դատարանի վրա իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ էին գործադրվում. հենց այդ պայմաններում Դավիթ Գրիգորյանը կայացրեց իր որոշումը։ ճնշումներ եղել են։ Ես պնդել եմ և հիմա էլ պնդում եմ, որ իմ որոշումից հետո ՀՀ վարչապետի ցանկացած արտահայտություն՝ դատարաններին վերաբերող, դա ճնշում է հետագա դատավորների և դատարանների վրա։ Սա իմ կարծիքն է, և ես մնում եմ այդ կարծիքին»,-եզրափակեց Ալեքսանդր Ազարյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի օգոստոսի 13-ին դատավոր Ալեքսանդր Ազարյանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին՝ վերացնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, որպես հիմք ընդունելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը, հայտարարելով, որ նախագահի գործողությունները բխել են իր լիազորություններից։ Այս ամենից հետո Հատուկ քննչական ծառայությունը դատարանի որոշումը որակեց ապօրինի։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորագիրը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործընթացը նման է հաշվեհարդարի։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը։

«Այն, որ դատավոր Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում, ինձ ասել և ասում են սովորական մարդիկ, այսինքն անկողմնակալ դիտորդները»,-ասել է նա:

Ըստ Ազարյանի՝ դատավոր Գրիգորյանի լիազորությունների կասեցումը կարող է նախադեպ լինել, որպեսզի մյուս դատավորների նկատմամբ ևս ճնշումներ լինեն։

«Չեմ կասկածում, որ այդպես է լինելու, իրենք այլ տարբերակ չունեն պարկեշտ դատավորներից ազատվելու»,-ասել է նա։

Հարցին, կարելի՞ է արձանագրել, որ ԲԴԽ-ն այսօր ի զորու չէ ապահովելու դատավորների անկախությունը, դատավոր Ազարյանը պատասախնել է, որ այդ մասին վաղ է խոսելը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։