Աշխարհ

29.07.2019 17:18


Ռուսները պատրաստվում են Թուրքիային մատակարարել S-400-ների երկրորդ խմբաքանակը

Ռուսները պատրաստվում են Թուրքիային մատակարարել S-400-ների երկրորդ խմբաքանակը

Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության ծառայության Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ առաջիկա ամիներին Թուրքիային է մատակարարվելու ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակը։

Առաջին խմբաքականի մատակարարումն սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել հուլիսի 25-ին։

Ռուսաստանն ու Թուրքիան S-400-ների վերաբերյալ պայմանագիրը կնքել են 2017-ին։ Այս գործարքի պատճառով խիստ սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները. ԱՄՆ-ն արդեն կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը F-35 նոր սերնդի կործանիչների ծրագրում։

Տեղեկացնենք, որ S-400-ները նախատեսված են ռազմական ինքնաթիռների, ռազմավարական և տակտիկական ինքնաթիռների, օպերատիվ–տակտիկական հրթիռային համակարգերի, միջին հեռահարության բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների ոչնչացման համար։

Աղբյուրը «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը