Էրեբունիում վերելակի ընկնելու հետևանքով երկրորդ վիրավորը ևս մահացել է
Հուլիսի 27-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18.00-ին, Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ, վերելակի պարանը կտրվել է, և սրահում գտնվող 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974 թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ին Էդմոնդ Թադևոսյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Հուլիսի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09.30-ին, գիտակցության չգալով, մահացել է նաև Արայիկ Մարտիրոսյանը: Նշանակվել են դատատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Էրեբունիում վերելակի ընկնելու հետևանքով երկրորդ վիրավորը ևս մահացել է
Հուլիսի 27-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18.00-ին, Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ, վերելակի պարանը կտրվել է, և սրահում գտնվող 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974 թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ին Էդմոնդ Թադևոսյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Հուլիսի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09.30-ին, գիտակցության չգալով, մահացել է նաև Արայիկ Մարտիրոսյանը:
Նշանակվել են դատատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: