Լրահոս

15.04.2010 17:59


Հաագայում ցուցահանդես է կազմակեպվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ

Հաագայում ցուցահանդես է կազմակեպվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ

Ապրիլի 14-ին Հաագայի քաղաքապետարանում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ եւ ,Նրանք պայքարել են մեր ազատության համարե ցուցահանդեսային նախագծի շրջանակում բացվել է Նիդեռլանդներում Ռուսաստանի ու Ղազախստանի դեսպանությունների եւ Հայաստանի հյուպատոսության կողմից կազմակերպված Երկրորդ Համաշխարհային պատերազմին եւ հաղթանակին նվիրված պաստառների ու լուսանկարների ցուցահանդես: Միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, Եվրախորհրդարանի, Հաագայի քաղաքապետարանի եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերանների հոլանդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայկական, ռուսական եւ ղազախական համայնքների անդամներ:

Ցուցադրվել են հատվածներ Միխայել Ռոմի «Սովորական ֆաշիզմ» փաստավավերագրական ֆիլմից:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ ապրիլի 28-ը:

Այս խորագրի վերջին նյութերը