«Արսենալը» նոր համալրում կարող է ունենալ Բրազիլիայից. տրանսֆերի համար պետք է վճարի 40 միլիոն եվրո
Լոնդոնի «Արսենալը» նոր համալրում կունենա Բրազիլիայի հավաքականից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Deutschland-ը: «Զինագործներին» կարող է միանալ Բրազիլիայի ազգային թիմի և «Գրեմո»-ի հարձակվող Էվերտոնը: Հարձակվողի տրանսֆերի համար «Արսենալ»-ը պետք է վճարի 40 միլիոն եվրո:
Էվերտոնը համարվում է «Ֆորտալեզե» ակումբի սան, սակայն 16 տարեկանից հանդես է գալիս «Գրեմո» ակումբում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է ակումբի 13 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: