Քաղաքական

29.07.2019 14:42


Հակառակորդի կրակոցից 33-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի կրակոցից 33-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Երեկ ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, մանրամասները ճշտվում են:

Արծրուն Հովհաննիսյանը միջադեպին անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ վիրավորը Վլադիմիր Հայկազի Օսիպյանն է։ Նա վիրավորվել է հակառակորդի կրակից:

Այս խորագրի վերջին նյութերը