Քաղաքական

29.07.2019 13:58

Վաղը լույս կտեսնի Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը. «Голос Армении»-ն կհրապարակի

Վաղը լույս կտեսնի Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը. «Голос Армении»-ն կհրապարակի

Ես հուսով եմ, որ Ռոբերտ Քոչարյանը երկար չի մնա ճաղերի հետևում: Բացի դրանից, որևէ ճաղ չի կարող մարդուն արգելել զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Քոչարյանը պատկերացնում իր քաղաքական գործունեությունը:

Սողոմոնյանն ասաց, որ օրերս գրավոր հարցեր են ուղարկվել Քոչարյանին, և վաղը «Голос Армении»-ն կհրապարակի Քոչարյանի նոր հարցազրույցը. «Քաղաքականությամբ զբաղվելու Քոչարյանի մտադրությունները ոչ մի գրամով չեն փոխվել: Նա զբաղվելու է քաղաքականությամբ, իսկ թե ինչ չափով ու ձևով, ինքը կորոշի»:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։