Շվեյցարիան սառեցրել է Մուբարաքի և իր ընտանիքի անդամների հաշիվները
Շվեյցարիայի կառավարությունը անհապաղ որոշում է կայացրել սառեցնել Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա ընտանիքի անդամների հաշիվները։
«Associated Press» գործակալության փոխանցմամբ՝ այս որոշումը ուժի մեջ է մտել փոխնախագահ Օմար Սուլեյմանի՝ նախագահի հրաժարականի և իշխանությունը զինվորականներին փոխանցելու մասին հայտարարությունից անմիջապես հետո։
Հիշեցնենք, որ նմանատիպ կերպով ԵՄ վարվել էր Թունիսի պաշտոնանկ արված նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալիին և նրա կնոջը պատկանող բանկային ակտիվների հետ։ Այդ ժամանակ նրանք մեղադրվում էին հայրենակիցների հաշվին հարստանալու համար։