Լրահոս

29.07.2019 10:55


Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 64 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 16 հա տարածք

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 64 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 16 հա տարածք

Հուլիսի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, 1500 քմ, 1000 քմ, 1 հա, 8000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, 1000 քմ, 1 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, 3000 քմ, 4000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ մոտ 1500 քմ, 4000 քմ, 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ մոտ 400 քմ, Ավան վարչական շրջանում՝ մոտ 400 քմ, 2000 քմ, 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 2000 քմ խոտածածկ տարածք,

Արագածոտնի մարզ Ագարակ գյուղում՝ 1000 քմ, Բազմաղբյուր գյուղում՝ 200 քմ, Աշտարակ քաղաքում՝ 1 հա,

Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ 2 հա, Հովտաշատ գյուղում՝ 5000 քմ, Մասիս-Հովտաշատ ավտոճանապարհին՝ 4200 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1500 քմ, Քարակերտ գյուղում՝ մոտ 1430 հակ անասնակեր, Թաիրով գյուղում՝ մոտ 1 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 6000 քմ, Եղվարդ քաղաքում՝ մոտ 2.5 հա, 200 քմ, Առինջ գյուղում՝ 1000 քմ, Գետամեջ գյուղում՝ մոտ 8 հա, 8000 քմ և 10 ծառ, Ձորաղբյուր գյուղում՝ մոտ 200 քմ և 19 ծառ, Արգել գյուղում՝ մոտ 2000 քմ, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին՝ մոտ 400 քմ, Գառնի-Գողթ ավտոճանապարհին՝ 4000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 2000 քմ, Արթիկ քաղաքում՝ մոտ 300 քմ, Անուշավան գյուղում՝ մոտ 5000 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 500 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում՝ 3000 քմ,

Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում՝ 3000 քմ, Ազատամուտ գյուղում՝ 200 քմ, Չինարի գյուղում՝ մոտ 1 հա,

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ մոտ 250 քմ,

Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ 1 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը