Լրահոս

29.07.2019 10:50


Վրաերթ Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի մոտակայքում

Վրաերթ Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի մոտակայքում

Հուլիսի 28-ին՝ ժամը 21։28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի պետական կրկեսի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (վրաերթ)․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին «Chrysler» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա.Փ.-ին (ծնված 2001 թ):

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Փ.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Այս խորագրի վերջին նյութերը