Լրահոս

15.04.2010 16:57


Սահմանադրական դատարանը Պլպուղու ֆունկցիան կատարեց… Սերժ Ազատիչը պրծավ

Սահմանադրական դատարանը Պլպուղու ֆունկցիան կատարեց… Սերժ Ազատիչը պրծավ

Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասել է, թե Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջինն է եղել, որ ասել է, թե այդ համաձայնագիրն ի սկզբանե անվավեր է.

-Ծիծաղում էին,-ասել է նա։

-Իրականության մեջ հակասությունները հասան նրան, որ Սահմանադրական դատարանը Պլպուղու ֆունկցիան կատարեց, օգնության հասավ Մելիք-Շահնազարին։ Գենոցիդը քննարկման առարկա լինել չի կարող, և Սերժ Ազատիչը պրծավ դրանից։ Այնպես որ, այս հարցում ՍԴ-ն մեծ գործ կատարեց, ինչքան էլ մենք քննադատում ենք նրան։

«Մեր իշխանությունները վաղ թե ուշ պետք է որդեգրեն պահանջատիրության կուրսը»,- հայտարարել է գլխավոր մարքսիստն ու ավելացրել, թե ինչ վերաբերում է 7 գավառները հանձնելուն, ապա ինքն ասել է ու նորից կրկնում է.

-Տալ 7 գավառները նշանակում է տալ Սովետական Ղարաբաղը։ Ավելի շուտ Արաքսի պղտոր ջրերը կանգ կառնեն, քան 7 գավառները կհանձնվեն ազերի թուրքերին։ Դրանք իմ պատմական խոսքերն են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը