Քաղաքական

28.07.2019 20:09

Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին

Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին

ArmLur.am-ի տեղեկություններով, Բարձրագույն դատական խորհուրդն օրերս կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում էր կայացրել եւ ում աշխատասենյակը խուզարկել էին:

Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը:

Մենք նաև տեղեկացանք, որ Գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմում է ուղարկել ԲԴԽ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով և ԲԴԽ-ն ըստ օրենքի կասեցրել է նրա լիազորությունները: Ինչպես հայտնի է՝ նրա հանդեպ քաղաքացիների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել:

Աղբյուրը՝ ArmLur.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։