Բաքվից`Երևան․ Լեոնիդ Ագուտինը «ադրբեջանական շոգից» հետո հանգստանում է Երևանում
Ճանաչված ռուս երգիչ և կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը Բաքվից ժամանել է Երևան։ Այդ մասին նա գրել է իր Instagram-ի էջում և երկու լուսանկար հրապարակել Երևանից։
«Դեռ երեկ և նույնիսկ այսօր գիշեր երգում էինք Բաքվում` «Ժարայում», իսկ հիմա թեյ եմ խմում Երևանում։ Աշխարհը հիանալի է, քանզի այն բազմազան է»,-գրել է Ագուտինը։
Նա հավելել է, որ աստծո գործերն անքննելի են։ Ուստի մարդիկ չէ, որ պետք է լուծեն մարդկության ճակատագիրը։
Գրառումը հավաքել է ավելի քան 35 հազար «լայք»։
«Շնորհակալություն երկու ժողովուրդներին միավորող նման գրառման համար», «Թող խաղաղություն լինի այդ երկու ժողովուրդների միջև», «Բարի գալուստ մեր հիանալի երկիր», «Եվս մի օր մնացեք»,-գրել են օգտատերերը։
Ադրբեջանում հայտնի «Ժարա» երաժշտական փառատոնը մեկնարկել է Բաքվում` հուլիսի 26-ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am