Լրահոս

28.07.2019 19:46


Կոտայքում 26-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 32-ամյա հղի հետիոտնին, ով ջրվելուց փորձում էր խուսափել

Կոտայքում 26-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 32-ամյա հղի հետիոտնին, ով ջրվելուց փորձում էր խուսափել

Այսօր՝ հուլիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Ղ.-ն, իր վարած Nissan մակնիշի 05 GO 010 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 34 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արևիկ Խ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին, ով հղի է եղել, և Վարդավառի օրվա կապակցությամբ ջրվելուց փորձել է խուսափել, տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ նրա կյանքին և հղիությանը վտանգ չի սպառննում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը