Ամբարձիչը պոկվելու հետեւանքով տուժած 45-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է (տեսանյութ)
Հուլիսի 27-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվող երկհարկանի ռեստորանային համալիրի բեռների տեղափոխման համար նախատեսված ամբարձիչը պոկվել է և ընկել (մոտ 12 մ): Ներսում գտնվել են քաղաքացիներ Ա.Մ.-ն (ծնված 1960 թ.) և Է.Թ.-ն (ծնված 1974 թ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներից մեկը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները մյուս տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Ժամը 23:00-ին «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Է.Թ.-ն մահացել է: