Լրահոս

28.07.2019 09:34


Այսօր Վարդավառ է․ Քրիստոսի պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է

Այսօր Վարդավառ է․ Քրիստոսի պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է

Քրիստոսի պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը