Լրահոս

15.04.2010 15:14


Գալուստ Սահակյան. «Թուրքիան փորձում է քիթն ամեն տեղ մտցնել»

Գալուստ Սահակյան. «Թուրքիան փորձում է քիթն ամեն տեղ մտցնել»

-Այդպիսի միամիտ սեթևեթանքներին պետք չի, որ մենք պատասխանենք,- անդրադառնալով  Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողով ստեղծելու մասին ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուի առաջարկին՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

-Բնականաբար, Թուրքիան փորձում է քիթն ամեն տեղ մտցնել, բայց դա չի նշանակում, որ մենք դրան պետք է պատասխանենք։ Մենք 3 պետությունների համանախագահների կողմից ղարաբաղյան հարցն անընհատ քննարկում ենք, այնպես որ Թուրքիան չի կարող Հարավային Կովկասի կայունության կամ խաղաղության գործիք դառնալ։ Հարավային Կովկասի խաղաղությունը կբնորոշվի Հարավային Կովկասի 3 պետությունների կայուն փոխհարաբերություններով։ Այնպես որ Թուրքիան ինքն արդեն վտանգվում է որպես ժամանակակից պետություն։ Իմիջիայլոց, դա նաև բնորոշվեց նրանով, որ երբ նախաձեռնությունն սկսվեց, այդքան խոսում էին թուրքական դիվանագիտության մասին, բայց օսմանյան ժամանակաշրջանի դիվանագիտությունից հետո աճ էլ չի ունեցել։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը