Լրահոս

15.04.2010 15:13


ՀՀԿ փոխնախագահը չի կարծում, որ ՀՅԴ–ն աղմուկ է բարձրացրել

ՀՀԿ փոխնախագահը չի կարծում, որ ՀՅԴ–ն աղմուկ է բարձրացրել

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումների արդյունավետությունը բնորոշում է հենց միայն նրանով, որ իրենց ընդդիմախոսների «զինանոցը» կարծեք թե դադարել է գործել։

-Այս օրերի ընթացքում նոր մոտեցումներ են փորձում նորից արձանագրել։ Կարծում եմ՝ դեռևս չի ստացվել,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գ. Սահակյանը,- իհարկե, կարծում եմ՝ մեր իրականությունն այնպիսին է, որ ինչ-որ մի բան կգտնեն, որովհետև միշտ մեզ մոտ մտածում են (ինչպես Սփյուռքը կարող է մտածել)՝ ոչ միայն ազգային խնդիրների լուծմանը նպաստեն, այլև մեր քաղաքական ուժերն օր առաջ ուզում են գալ իշխանության, դրա համար մի քիչ բարդացնում են գործընթացները։

Լրագրողներից մեկի այն հարցին էլ ի պատասխան, թե ո՞ւմ նկատի ունի ընդդիմախոսներ ասելով, և արդյոք ՀՅ Դաշնակցությունն ամբողջ աղմուկը բարձրացրել էր զուտ իշխանության գալու համար՝ ՀՀԿ փոխնախագահը նախ պատասխանել է, որ ընդդիմախոսները որոշ անձինք և կուսակցություններ են, և երկրորդ.

-Չեմ կարծում, որ Դաշնակցությունն աղմուկ է բարձրացրել։ Դաշնակցությանը՝ որպես կուսակցություն, այսօր արդեն կարելի է  համարել գաղափարախոսություն։ Նրանք բևեռված են ազգային որոշակի խնդիրների շուրջ։ Իհարկե, նրանք էլ կուզեն իշխանության գալ. ո՞վ չի ուզում։ Բայց նրանք այն գաղափարախոսությունը կամ այն պատմականությունը, որ ունեն, կարծում եմ, որ գործին օգուտ են տալիս, ինչքան էլ որ առանձին կարծիքներ կան, որ տրամաբանորեն մեզ համար կարող են նաև ընդունելի չլինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը