Քաղաքական

27.07.2019 15:49


«Նոր որակի Հայաստան»․ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը հրավիրում է գիտագործնական դասընթացների

«Նոր որակի Հայաստան»․ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը հրավիրում է գիտագործնական դասընթացների

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը «Նոր որակի Հայաստան» նախագծի շրջանակներում կազմակերպում է սեմինարների և դասախոսությունների շարք, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 28-ը:

Հայտի ուսումնասիրությունից հետո մրցութային կարգով կընտրվեն մասնակիցները, որոնցից յուրաքանչյուրը կստանա անհատական հրավեր էլփոստի միջոցով: Մասնակիցների տարիքային սահմանափակում չկա, բայց կա քանակային սահմանափակում։

Այնպես որ, շտապեք գրանցվել այս հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf7U8haXmEx2MhjNy7fUJONge5oOGhDjaLX-dybXgKTs7HL3A/viewform?usp=sf_link
(Ձեր CV-ները կարող եք ուղարկել նաև [email protected] էլ. հասցեին)

Գիտագործնական նշանակության կուրսերն անցկացվելու են տեսություն+պրակտիկա սխեմայով և ինտերակտիվ մեթոդով (խմբային խաղեր, քաղաքական խնդիրներ, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձարկում և այլն)։

Թեմաներն են՝

1. Քաղաքական համակարգեր և կառավարման ռեժիմներ. ի՞նչ ունենք Հայաստանում։
2. Քաղաքական մարքեթինք. ինչպես աշխատել ընտրազանգվածի հետ (քաղաքական կառավարում և քաղաքական տեխնոլոգիաներ)։
3. Արցախյան հակամարտություն և բանակցային գործընթաց. Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մոտեցումները։
4. Հետանկախական Հայաստանի տնտեսաքաղաքական հարաբերությունները և զարգացման փուլերը։
5. Ի՞նչ տեղի ունեցավ 2018–ին. հեղափոխությո՞ւն, իշխանափոխությո՞ւն, թե՞ դավադրություն։
6. Հեղափոխություն մանկական հիվանդությունը և հետհեղափոխական ցիկլերը. ի՞նչ է սպասվում Հայաստանում:
7. Ի՞նչ աստիճանի կարող է լինել երկրի կրոնական համայնքների ազատականացումը, և ի՞նչ տեղ պետք է ունենա Հայ առաքելական եկեղեցին:
8. Ինչպե՞ս կերտել նոր որակի Հայաստան. որո՞նք կարող են լինել նոր որակի հիմնական բաղադրիչները:

«Պոլիտէկոնոմիայի» կարճաժամկետ քաղաքական դասընթացների մասնակիցները կստանան հավաստագրեր։

Առավել ակտիվ մասնակիցները կընդգրկվեն ինստիտուտի՝ հետագայում մեկնարկելիք հիմնական դասընթացների խմբում։

Գիտելիքն ամենաթանկ կապիտալն է:

Կրթությունը մեզ մոտ անվճար է։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտ

Այս խորագրի վերջին նյութերը