Աշխարհ

27.07.2019 13:05


Վրաստանում մեկնարկում են Agile Spirit 2019 զորավարժությունները․ Հայաստանը չի մասնակցում

Վրաստանում մեկնարկում են Agile Spirit 2019 զորավարժությունները․ Հայաստանը չի մասնակցում

ՆԱՏՕ-ի տեխնիկան արդեն Վրաստանում է: Փոթիի նավահանգստում իջեցված ամերիկյան զինտեխնիկան արդեն տեղափոխվել է վրացական ռազմաբազաներ: Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Այսօրվանից Վրաստանում կմեկնարկեն Agile Spirit 2019 զորավարժությունները, որը կշարունակվի մինչև օգոստոսի 9-ը: Զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև հարաբերությունների ուժեղացումը, ինչպես նաև բազմազգ միջավայրում օպերատիվ հնարավորությունների բարելավումը և Սև ծովի տարածաշրջանում կայուն ու անվտանգ միջավայրի պահպանումն է:

Բազմազգ զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրների 3000-ից ավելի զինվորական: Ռազմական զորավարժություններին կմասնակցեն՝ Վրաստանը, ԱՄՆ-ն, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Մոնտենեգրոն, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան: Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն 9-րդ անգամ: Հայաստանը այս տարի ևս չի մասնակցի զորավարժություններին:

Այս խորագրի վերջին նյութերը