Լրահոս

16.03.2011 11:16


Թուրքիայի փոխվարչապետ. «Մենք պարտավոր ենք լուծել Հայաստանի հետ խնդիրները»

Թուրքիայի փոխվարչապետ. «Մենք պարտավոր ենք լուծել Հայաստանի հետ խնդիրները»

«Մենք ցանկանում ենք և պարտավոր ենք լուծել Հայաստանի հետ խնդիրները: Անցյալում այս հողերում մեծ թվով հայեր են ապրել։ Կառավարությունում հայ նախարարներ են եղել, ունեցել ենք հայ երաժիշտներ, մեր պալատները հայ ճարտարապետներ են կառուցել: Նրանք բոլորն էլ այս երկրի հարստությունն էին: Նրանք գնացին, և մենք զրկվեցինք մեր այդ հարստությունից»,-ըստ թուրքական ԶԼՄ–ների՝ այս մասին, Ստամբուլում հրավիրված «Փոփոխությունների առաջնորդների գագաթաժողով»-ում, հայտարարել է Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Բյուլենթ Արընչը։

Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, ով երկու օր առաջ հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը