Մոսկովյան օդանավակայաններում այսօր առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել
Մոսկովյան օդանավակայաններում շաբաթ առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Яндекс. Расписание» ծառայությանը հղումով:
Երևանյան ժամանակով ժամը 08.51-ի դրությամբ` «Վնուկովո» օդանավակայանում 6 չվերթ է հետաձգվել, իսկ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 22 չվերթ, 13-ն էլ չեղարկվել է «Շերեմետևո»-ում:
Չվերթների չեղարկման ու հետաձգման պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Ըստ օդերևութաբանների՝ Մոսկվայում այս օրը կարող է դառնալ հուլիս ամսվա ամենաշոգ օրերից մեկը: Սպասվում է 27-29 աստիճան տաքություն:

Աղբյուրը՝ tert.am