Քաղաքական

26.07.2019 21:00

Փոքրիկ բալիկ, այն ժամանա՞կ էիր հոգեկան հիվանդ. Հայրիկյանը՝ վարչապետին (տեսանյութ)

Փոքրիկ բալիկ, այն ժամանա՞կ էիր հոգեկան հիվանդ. Հայրիկյանը՝ վարչապետին (տեսանյութ)

«Մեր դատական համակարգի բոլոր խնդիրները բխում են անկատար սահմանադրությունից»։ Լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 26-ին ասել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նա նշեց, որ ՀՀ բոլոր խնդիրների հիմքում ընկած է օրենքի ներսում եղած բացթողումները. «Եթե որևէ մեկը ձեզնից պաշտոնապես մի տեղ գրեր, որ Սերժ Սարգսյանի ընդունած ընտրական օրենսգրքով արդար պառլամենտ ընտրվել չի կարող և դրանից երկու ամիս այդ օրենսգրքով գնար արդար ընտրությունների, կասեիք դա հոգեկան հիվանդ է, բայց չեք ուզում քննադատական խոսք ասել այդ խոսքերն ասած Նիկոլ Փաշինյանին: Հիմա նա ասում է՝ մենք ունենք լեգիտիմ իշխանություն. այն ժամանա՞կ էիր հոգեկան հիվանդ, փոքրիկ բալիկ, թե՞ հիմա»,-ասաց Հայրիկյանը։

«Դատարանի և որևէ հարցի վերաբերյալ սկզբունքային, արմատական լուծում հնարավոր չէ որևէ մեկի քմահաճույքով, եթե այդ քմահաճույքի տերը «Քաջ Նազարի» բախտով կամ ժողովրդի խանդավառությամբ դարձել է իշխանության ղեկավար»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ նախագահն առաջարկում է Փաշինյանին չմիջամտել դատական գործերին. «Այդ երբ քնեց ու զարթնեց այդ փոքրիկը, որ ճակատին էլ դուխով է գրում, հարցերը դուխով չեն լուծում, այլ բանականությամբ, և ոչ թե պրիմիտիվ դուխով: Դու ասում էիր դատական իշխանության վրա ճնշում չեմ գործադրելու: Դե ուրեմն հանգիստ նստիր տեղդ, չխառնվես դատարանի գործերին: Ուզում ես խառնվել՝ միայն սահմանադրական փոփոխությունններով և ժողովրդի միջոցով»:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։