Քաղաքական

26.07.2019 15:25

Կա միտում՝ որոշ հեռուստաընկերությունների լռեցնելու. մեդիափորձագետ (տեսանյութ)

Կա միտում՝ որոշ հեռուստաընկերությունների լռեցնելու. մեդիափորձագետ (տեսանյութ)

«Շատ հաճախ ասում են՝ մենք շատ ենք գույները խտացնում, լրատվամիջոնցերի հետ խնդիր չկա, որևէ լրատվամիջոց չեն փակել, լրագրողի չեն ծեծել, իրավիճակը նորմալ է, բայց իրավիճակը նորմալ չէ»,-լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Աղասի Ենոքյանը:

Նա նշեց, որ առաջնային խնդիր է լրատվամիջոցներին սևերի և սպիտակների բաժանումը. «Երբ սև ու սպիտակի են բաժանվում, բնականաբար այդ միասնականությունը վերանում է, որևէ լրատվամիջոցի հանդեպ պատժամիջոցի, կոշտ գործողության դեպքում լրատավական դաշտի մի մասը դրա հետևից կգնա»,-ասաց Ենոքյանը:

Փորձագետի կարծիքով խնդիր է նաև անցումային արդարադատության սպառնալիքը․ «Անցումային արդարադատություն ասելով առաջին հերթի նկատի են ունենում սեփականության վերաբաշխմանը. իշխանությունները բազմիցս են դժգոհել, որ իրենց վերահսկողության տակ բավականաչափ սեփական լրատվամիջոցներ չունեն։ Վախենամ, որ սեփականության վերաբաշխումն առաջին հերթին անդրադառնա լրատվամիջոցներին»,-ասաց Ենոքյանը:

Մանարամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։