Լրահոս

26.07.2019 14:41


Վթարի հետևանքով 33-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Վթարի հետևանքով 33-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 25-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի՝ Հայանիստ գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 33-ամյա ուղեւոր Գարիկ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 00.03-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գարիկ Կարապետյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը