Քաղաքական

26.07.2019 13:33

Երևանում աղբակույտերը վերածվում են առողջությանը վնասող ռիսկային օջախների․ «ՀՀ»

Երևանում աղբակույտերը վերածվում են առողջությանը վնասող ռիսկային օջախների․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Երեւանը չի մաքրվում գարշահոտից՝ կապված ոչ պատշաճ աղբահանության հետ: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Լիլիթ Գաբրիելյանը թերթի հետ զրույցում նշել է, որ այդ պայմաններում առողջապահական տեսանկյունից ռիսկեր կան. «Աղբի կուտակումները նպաստում են կրծողների քանակի ավելացմանը: Կրծողներն էլ իրենց հերթին համարվում են տարբեր հիվանդությունների բնական շտեմարաններ: Կրծողներից բացի, այդ իմաստով մեծ է նաեւ ճանճերի դերը: Աղբի կուտակումների դեպքում բնական միջավայր է ստեղծվում, որը պարարտ է տարբեր հիվանդություններով, եւ դրանց տարածմանը նպաստում են ճանճերը: Օրինակ, դիզինտերիան կարող է տարածվել ճանճերի միջոցով: Նաեւ լեյշմանյոզի, լեպտոսպիրոզի (վարակիչ հիվանդություններ են) տարածման վտանգն է մեծանում կրծողների միջոցով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։