Լրահոս

26.07.2019 13:30


Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին դեսպան նշանակելու մասին

Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին դեսպան նշանակելու մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան ռազմական բարեխնամ ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանին, համատեղության կարգով, նշանակել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»:

Այս խորագրի վերջին նյութերը