Սահակաշվիլի. «Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության գնալ»
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ամենամյա հաշվետվությամբ հանդես գալով խորհրդարանի առաջ, ուրբաթ հայտարարել է, թե Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության գնալ։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։
-Չնայած նրան, որ Ռուսաստանը մեզ հետ թշնամաբար է վերաբերվում և մեզ որպես թշնամի է դիտարկում, մենք պատրաստ ենք և ցանկանում ենք նրա հետ երկխոսության գնալ,-հայտարարել է Սահակաշվիլին։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ երկրի եվրաատլանտյան ուղղվածությունը չի փոխվելու։
-Մենք երբեք չենք հրաժարվի վրաց ժողովրդի ընտրությունից՝ եվրաատլանտյան ուղղվածությունից։ Մենք երբեք չենք համակերպվի Վրաստանի մասնատման հետ, Վրաստանի տարածքների գրավման հետ։ Այսօր Վրաստանի ազատությունը այլընտրանք չունի, այսօր պատմական տրամաբանությունը մեր կողմն է՝ բնականաբար Վրաստանը միասնական է լինելու,-հայտարարել է Սահակաշվիլին։