Լրահոս

26.07.2019 12:37


Հուրգադայում մնացած քաղաքացիները հնարավոր է՝ արդեն այսօր վերադառնան Հայաստան․ ԱԳՆ

Հուրգադայում մնացած քաղաքացիները հնարավոր է՝ արդեն այսօր վերադառնան Հայաստան․ ԱԳՆ

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը բանակցություններ է վարում, որպեսզի Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից արդեն իսկ բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Այս խորագրի վերջին նյութերը