Քաղաքական

26.07.2019 12:17

Պարտադրված «մուծվում» են. Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել գործարարների համար. «Իրատես»

Պարտադրված «մուծվում» են. Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել գործարարների համար. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Գործարարների համար Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել։ Մեր տեղեկություններով, նրանց անընդ­հատ պարտադրում են կլորիկ գումարներ վճա­րել, ինչը վերջին շրջանում լուրջ անհանգստու­թյան պատճառ է դարձել։ Նախկինում, երբ առա­ջին տիկնոջ հիմնադրամին գործարարները գու­մարներ էին տալիս, որոշակի հարկային արտո­նություն էին ստանում, իսկ այսօր նրանց պար­տադրում են հիմնադրամին գումար փոխանցել առանց հարկային որևէ արտոնության։

«Եթե այդպես է, միանգամից մենք այդ գու­մարները կփոխանցենք բյուջե, էլ ինչո՞ւ են հենց այնպես մեծ-մեծ թվեր մեզ վրա դնում»,–նեղսր­տել են գործարարները և նշել, որ իրենց հատկացրած միլիոնները բաշխվում են Աննա Հակո­բյանի նախընտրությամբ, մինչդեռ, եթե, ասենք, դասական երաժշտություն պիտի զարգացնել, իրենք իրենց անունով դա կարող են անել, ոչ թե փողը տան ու քաշվեն մի կողմ ընդամենը նպաս­տելով Աննա Հակոբյանի գովազդին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։