Քաղաքական

26.07.2019 11:49

«Հրապարակ». ՍԴ-ն կվերցնեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց

«Հրապարակ». ՍԴ-ն կվերցնեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը «վերցնելու» Վահե Գրիգորյանի անհաջող փորձից հետո եւ Վենետիկի հանձնաժողովի հայտնի զեկույցից օրեր անց Նիկոլ Փաշինյանի անսպասելի կոշտ գնահատականներին հաջորդեցին իմքայլականների հարցազրույցները՝ կուսառաջնորդի անմիջական հրահանգով։

Նրանք, ի հեճուկս զեկույցում արձանագրված իրողությունների, մեկը մյուսի հետեւից պնդում են ՍԴ նախագահի հրաժարականի անհրաժեշտությունը:

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԴ-ի դեմ հարձակման երկրորդ փորձը պատահական չէ․ Փաշինյանին հաջողվել է Վենետիկի եւ միջազգային կառույցների հետ փոխզիջման գնալ՝ ՍԴ-ն կվերցնեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց: Վենետիկն աչք կփակի ՍԴ-ի ՔՊ-ացման, Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործեր հարուցելու, նրան պաշտոնից հեռացնելու վրա, իսկ «Իմ քայլը» սեպտեմբերին կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։