Քաղաքական

26.07.2019 11:25

«Իրատես». «Ծպտյալ» գործարար. Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ռեստորաններ ունի Թբիլիսիում և Երևանում

«Իրատես». «Ծպտյալ» գործարար. Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ռեստորաններ ունի Թբիլիսիում և Երևանում

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարությունը շատ է հպարտանում, որ իր թիմում գործարարներ չկան, բոլորը աշխատավարձի հույսին են, դրա համար էլ պարգևատրում են, որպեսզի մարդիկ լավ աշխատեն։ Սակայն «ծպտյալ» գործարարների պակաս, այդուհանդերձ, կառավարությունը չունի։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և՛ Թբիլիսիում, և՛ Երևանում ռեստորաններ ունի, ընդ որում, Վրաստանի մայրաքաղաքի Ռուսթավելի փողոցում՝ երկու ռեստորան։ «Լավ էլ հաց են տալիս էնտեղ»,- գոհունակությամբ նշեց մեր զրուցակիցը։

Ի դեպ, Վրաստանի հետ կապը պատահական չէ, Վլադիմիր Կարապետյանը 2001-2004 թթ. Վրաստանում ՀՀ դեսպանատանն աշխատել է որպես խորհրդական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։