23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին և կողաշրջվել. մեքենայում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Վիգեն Ղ-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի 91 AC 999 համարանիշի ավտոմեքենայով Վ. Համբարձումյան փողոցում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել, որը քաղաքացիների օգնությամբ մարվել է։ Վթարի հետևանքով վարորդ Վիգեն Ղ-ն, նրա ուղևոր՝ Վարդենիսի բնակիչ, 22-ամյա Արկադի Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։