Քաղաքական

25.07.2019 20:27

Հայաստանը որոշում է կայացրել անցնել խորհրդարանական հանրապետության, սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. Մատվիենկո

Հայաստանը որոշում է կայացրել անցնել խորհրդարանական հանրապետության, սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. Մատվիենկո

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալետինա Մատվիենկոն ելույթ է ունեցել ՌԴ-ում կառավարման խորհրդարանական ձևաչափի անցնելու անհրաժեշտության թեմայով:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրների պետական կառուցվածքը հիմնվում է պատմության, մշակույթի, ավանդույթների վրա, և այդ գործոնը հաշվի չառնել չի կարելի: Խորհրդարանական կառավարման անցած երկրներից Մատվիենկոն օրինակ է բերել Հայաստանը:

«Աշխարհում կան հաջողակ խորհրդարանական հանրապետությունների օրինակներ, սակայն դրանք այնքան էլ շատ չեն և այն երկրներում, որտեղ քաղաքական կուսակցությունները, քաղաքական համակարգը և պետական ժողովրդավարական ինստիտուտներն ավելի քան 100 տարեկան են: Հայաստանի մեր գործընկերները որոշում են կայացրել անցնելու խորհրդարանական հանրապետության, սակայն, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում նրանց, որպեսզի ամեն ինչ նրանց մոտ ստացվի»,-ասել է Մատվիենկոն:

Վերջինս հավելել է, որ կողմ է հանդես գալիս խորհրդարանի դերակատարման ուժեղացմանը Ռուսաստանում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ երկրում հավասարակշռություն է տիրում իշխանության տարբեր ճյուղերի միջև լիազորությունների բաշխման հարցում:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։