Քաղաքական

25.07.2019 16:42

Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Արցախի նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դեռևս նախորդ տարի հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Քննիչի որոշմամբ Աղաբեկյանի նկատմամբ 2018թ. օգոստոսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Իսկ Աղաբեկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտ ընդունվելու հիմքով:

Նշենք, որ պատճառված վնասը՝ մոտ 63,000,000 ՀՀ դրամը վերադարձվել է։

Հիշեցնենք, որ «Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա, 2018 թվականի հուլիսին։ Առերեւույթ չարաշահումներն արձանագրվել էին 2012-2016թթ. ընթացքում, որոնց հետևանքով՝ վատնման եղանակով հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել է, նախնական գնահատականով, 54.083.860 մլն ՀՀ դրամ։ Գործի շրջանակներում օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։