Աշխարհ

25.07.2019 20:34


Թուրքիայում կրակել են Բելառուսի դեսպանատան աշխատակցի վրա

Թուրքիայում կրակել են Բելառուսի դեսպանատան աշխատակցի վրա

Անկարայի Չանքայա շրջանում զինված հարձակման է ենթարկվել Թուրքիայում Բելառուսի դեսպանատան վարչական հարցերով ղեկավար Ալեքսանդր Պոգանշևը։ Նա ծանր վիրավորվել է և շտապ հոսպիտալացվել։ Ենթարկվել է վիրահատության: Առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

Հարձակումից անմիջապես հետո հանցագործն ինքնասպան է եղել։ Հետագայում պարզվել է, որ կրակողը բելառուսցի դիվանագետի հարևանն էր, որը պաշտոնաթող զինվորական էր։

Թեմային արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով. «Հետաքննություն է ընթանում: Ներքին գործերի նախարարության համաձայն՝ այդ հարձակման պատճառը կենցաղային վեճն է եղել։ Որևէ քաղաքական, կամ այլ պատճառներ չկան»։

Չավուշօղլուն հայտնել է, որ դիվանագետի վրա կրակել են 4-5 անգամ։ Իսկ Բելառուսի արտգործնախարարությունը հայտնել է, որ զինված հարձակում իրականացրած անձը ունեցել է հոգեկան խնդիրներ:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում հարձակման է ենթարկվում օտարազգի դիվանագետը։ 2016թ. դեկտեմբերի 19-ին Թուրքիայում սպանվել էր Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը։

Այս խորագրի վերջին նյութերը