Քաղաքական

25.07.2019 15:39

Արտակարգ դեպք Երևանում․ ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Արտակարգ դեպք Երևանում․ ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Հուլիսի 24-ին կրակոցեր են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 20 տան մոտ կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com -ը:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նշված տան մոտ փողոցով անկանոն երթևեկելու հանգամանքի շուրջ վիճաբանություն է առաջացել նշված տան բնակիչ 44-ամյա Մանուել Գասպարյանի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ Մ․ Գասպարյանը դիտողություն է արել այդ քաղաքացուն։

Որոշ ժամանակ անց այդ քաղաքացին իր մի քանի ընկերների հետ վերադարձել է Մ․ Գասպարյանի տան մոտ ու դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո իր ընկերների հետ հեռացել են։

Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճ։

Մանրամասն՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։