Քաղաքական

25.07.2019 15:34

Մամեդյարովի հետ հանդիպումները շարունակական են. Մնացականյան

Մամեդյարովի հետ հանդիպումները շարունակական են. Մնացականյան

Մենք այս տարվա մեջ բավական աշխատել ենք, և հանդիպումները շարունակական են։ Այս մասին Վրաստանում վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հնարավոր հանդիպմանը:

«Մի բան կա, որ մենք շատ հետևողական ենք, և մենք հանդիպման մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով և այստեղ մենք հավատարիմ ենք այդ մոտեցմանը»,-ասել է նախարար Մնացականյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։